Պրոֆեսիոնալ լուսանկարահանումը բարդ, ժամանակատար և ծախսատար գործընթաց է, որի արդյունքում ստացվում են ամենաբարձր պահանջներին համապատասխանող որակյալ լուսանկարչական նյութեր: Ժանրերի և տեսակների բազմազանության առումով պրոֆեսիոնալ լուսանկարահանումը հիմնականում բաժանվում է 2 խմբի՝ ստուդիո և արտագնա, և 2 դեպքերում էլ այս գործընթացի իրականացման համար պրոֆեսիոնալ սարքավորումներ են կիրառվում:
Ստուդիո լուսանկարահանման ծառայություններ
«KH production» ստուդիան իրականացնում է պրոֆեսիոնալ լուսանկարահանում ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի այլ շրջաններում: Իրենց գործին նվիրված լուսանկարիչները, ովքեր հետևում են համաշխարհային տենդենցներին, իրենց հաճախորդներին ` անհատներին կամ ընկերություններին առաջարկում են հետևյալ Ֆոտոծառայությունները՝ մանկական, ընտանեկան, անձնական ստուդիո ֆոտոսեսիաներ, արտագնա ֆոտոսեսիաներ, առարկայական, ռեպորտաժային, հարսանեկան, դպրոցական լուսանկարահանում, ավարտական լուսանկարների ալբոմների և թղթապանակների ձևավորում, բիզնես ընկերությունների լուսանկարչական նյութերի ծառայություններ, այդ թվում `բիզնես դիմանկարներ, կորպորատիվ միջոցառումների լուսանկարահանում, ցուցահանդեսների, գործարար հանդիպումների գովազդային և առարկայական լուսանկարահանում, ձևավորում, հին լուսանկարների ռեստավրացիա և վերականգնում, ռետուշ(մշակում), հարսանեկան հրավերների և գովազդի դիզայն: Մեր լուսանկարիչների կատարած յուրաքանչյուր աշխատանք պրոֆեսիոնալիզմի, ստեղծագործական մտքի և բարձր արհեստավարժության մարմնացումն է:
Պրոֆեսիոնալ լուսանկարահանման առավելությունն այն է, որ այն կարող են գնահատել նույնիսկ արվեստից հեռու մարդիկ:
Լուսանկարահանում Երևանում, գներ
Մեր ընկերությունը, առանց բացառության, մատուցում է բոլոր տեսակի ֆոտոծառայությունները Երևանում: Դրանց թվում են պրոֆեսիոնալ ստուդիո, հարսանյաց, ռեպորտաժային, գովազդային, առարկայական կամ պանորամային լուսանակարահանումը, ինչպես նաև ֆոտոսեսիաներն ու բիզնես դիմանկարահանումը: Բացի ստուդիո լուսանկարահանումից՝ հաճախորդների խնդրանքով մեր լուսանկարիչները իրականացնում են նաև պրոֆեսիոնալ արտագնա նկարահանումներ Երևանի տեսարժան վայրերի և պատմամշակութային հուշարձանների ֆոնին՝ օգտագործելով անհրաժեշտ լուսային տեխնիկան և համապատասխան ձևավորումն ու մոնտաժը: