Գլխավոր / Ծառայություններ / Միջոցառումների կազմակերպում

Տարբեր միջոցառումների կազմակերպում Երևանում, Հայաստանում

«Քեյ Էյջ Փրոդաքշն» ընկերության գործունեության հիմնական ուղղություններից է տարբեր միջոցառումների կազմակերպումը և իրականացումը ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մյուս քաղաքներում: Մեր բազմամյա փորձը և արդյունավետ համագործակցությունն այլ ընկերությունների հետ մեր ձեռնարկած յուրաքանչյուր գործի հաջողության գրավականն են: Մեր պրոֆեսիոնալները մշտապես ուրախ են օգնել իրենց հաճախորդներին կազմակերպել տոնական, մասսայական, մշակութային միջոցառումներ, հարսանիքներ, ֆուրշետներ, շնորհանդեսներ, տարատեսակ սեմինարներ, կոնֆերանսներ, թրեյնինգներ, ժողովներ, բարեգործական և այլ բիզնես միջոցառումներ սկզբից մինչև վերջ: Ինչպես հայտնի է, վերոհիշյալ միջոցառումների կազմակերպումը և իրականացումը պահանջում են բարձր պրոֆեսիոնալ հմտություններ, փորձ, պատրաստվածություն, հանգամանորեն բոլոր մանրամասները մշակելու կարողություն, ինչպես նաև համապատասխան անձնակազմի, նորագույն տեխնիկական և տեղեկատվական սարքավորումների առկայություն:

Ձեզ մնում է միայն ընտրել միջոցառման ձևաչափը, մնացածը վստահեք մեզ:




Ավելին

Copyright © 2016. Աջակցում և առաջխաղացում - IT Manager LLC