«Քեյ Էյջ Փրոդաքշն»–ը հիմնադրվել է 2001թ. Համբարձում Արտավազդի Հայրապետյանի կողմից և այսօր հանդիսանում է Հայաստանում վիդեո և ֆոտո արտադրության առաջատար ստուդիաներից մեկը։ Մեր աշխատանքները առանձնանում են արդիական ոճով, բարձրակարգ որակով և ստեղծագործական մոտեցմամբ։Մենք ստեղծում ենք ամենատարբեր տեսակի պրոֆեսիոնալ կոնտենտ՝ վիդեո և ֆոտո նկարահանում, տեսահոլովակներ, ֆիլմեր, հեռուստահաղորդումներ, սիրային պատմություններ, կորպորատիվ միջոցառումների լիարժեք կազմակերպում և սցենարների մշակում։ Բացի նկարահանումից՝ տրամադրում ենք հաղորդավարներ, երաժշտական խմբեր, երգիչ-երգչուհիներ, լուսային ու ձայնային տեխնիկա, հարսանեկան ձևավորում, ֆուրշետային ծառայություններ, տարոսիկներ, հրավիրատոմսեր, ինչպես նաև անհատական երգերի պատրաստում և ձայնագրություն։Տարիների փորձով մասնագետների թիմը և բարձրորակ տեխնիկան թույլ են տալիս ապահովել բացառիկ արդյունք՝ բավարարելով նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդների ակնկալիքները։ Մենք կանմահացնենք ձեր կյանքի կարևոր ու գեղեցիկ պահերը՝ դարձնելով դրանք անկրկնելի հիշողություններ։

Wedding

Christening

Engagement
Վիդեոնկարահանում Երևանում, Հայաստանում
«Քեյ Էյչ Փրոդաքշն» ընկերությունն առաջարկում է վիդեոնկարահանման բոլոր տեսակի ծառայությունները՝ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի ողջ տարածքում: Վիդեո նկարահանման ծառայությունները ներառում են՝ վիդեո մոնտաժ, սլայդ շոու, ցանկացած ձևաչափի տեսանյութերի ստեղծում, տեսաերիզների թվայնացում, վիդեո օպերատոր, և այլն: Մենք երաշխավորում ենք տրամադրվող ծառայությունների բարձր որակը և յուրաքանչյուր հաճախորդի հանդեպ անհատական մոտեցումը:
Վիդեոնկարահանման պրոֆեսիոնալ ծառայություններ
Մենք իրականացնում ենք Երևանում կազմակերպվող շնորհանդեսների, կորպորատիվ միջոցառումների, հարսանիքների, բանկետների, համերգների, պարերի, ներկայացումների, դպրոցական ավարտական երեկոների, մանկապարտեզներում ամանորյա և այլ տոնական ցերեկույթների, ծննդյան, ամանօրյա երեկոների, տարեդարձերի և այլ տոնական միջոցառումների պրոֆեսիոնալ վիդեո նկարահանում:
Ցանկության դեպքում կարող ենք իրականացնել կոնֆերանսների, սեմինարների, դասընթացների մի քանի տեսախցիկներով պրոֆեսիոնալ նկարահանում:
Պրոֆեսիոնալ լուսանկարահանում Երևանում, ՀայաստանումՊրոֆեսիոնալ լուսանկարահանումը բարդ, ժամանակատար և ծախսատար գործընթաց է, որի արդյունքում ստացվում են ամենաբարձր պահանջներին համապատասխանող որակյալ լուսանկարչական նյութեր: Ժանրերի և տեսակների բազմազանության առումով պրոֆեսիոնալ լուսանկարահանումը հիմնականում բաժանվում է 2 խմբի՝ ստուդիո և արտագնա, և 2 դեպքերում էլ այս գործընթացի իրականացման համար պրոֆեսիոնալ սարքավորումներ են կիրառվում: Ստուդիո լուսանկարահանման ծառայություններ«KH production» ստուդիան իրականացնում է պրոֆեսիոնալ լուսանկարահանում ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի այլ շրջաններում: Իրենց գործին նվիրված լուսանկարիչները, ովքեր հետևում են համաշխարհային տենդենցներին, իրենց հաճախորդներին ` անհատներին կամ ընկերություններին առաջարկում են հետևյալ Ֆոտոծառայությունները՝ մանկական, ընտանեկան, անձնական ստուդիո ֆոտոսեսիաներ, արտագնա ֆոտոսեսիաներ, առարկայական, ռեպորտաժային, հարսանեկան, դպրոցական լուսանկարահանում, ավարտական լուսանկարների ալբոմների և թղթապանակների ձևավորում, բիզնես ընկերությունների լուսանկարչական նյութերի ծառայություններ, այդ թվում `բիզնես դիմանկարներ, կորպորատիվ միջոցառումների լուսանկարահանում, ցուցահանդեսների, գործարար հանդիպումների գովազդային և առարկայական լուսանկարահանում, ձևավորում, հին լուսանկարների ռեստավրացիա և վերականգնում, ռետուշ(մշակում), հարսանեկան հրավերների և գովազդի դիզայն: Մեր լուսանկարիչների կատարած յուրաքանչյուր աշխատանք պրոֆեսիոնալիզմի, ստեղծագործական մտքի և բարձր արհեստավարժության մարմնացումն է: Պրոֆեսիոնալ լուսանկարահանման առավելությունն այն է, որ այն կարող են գնահատել նույնիսկ արվեստից հեռու մարդիկ:

