Ֆոտոսեսիան ֆոտոնկարահանման ամենապահանջված և տարածված տեսակն է: Եթե Դուք սիրում եք նկարվել, և գնահատում եք լուսանկարի բարձր որակը և նրա պրոֆեսիոնալ և գեղարվեստական նշանակությունը, ապա անհրաժեշտ է դիմել մեր ստուդիայի մասնագետներին, ովքեր հասկանում են լուսանկարչությունից և պատրաստ են կատարել Ձեր պատվերը պրոֆեսիոնալ ստուդիայում կամ Ձեր կողմից նշված ցանկացած վայրում, ընդ որում ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի ցանկացած այլ վայրում: Որակյալ ֆոտոաշխատանքների առկայությունը հպարտության առարկա է և կարող է լրացնել և հարստացնել ցանկացած աղջկա պորտֆոլիո: Իսկ մեր մասնագետների կողմից արված մանկական և հարսանեկան լուսանկարները արժանի տեղ կգրավեն ընտանեկան լուսանկարների ալբոմում:
Ստուդիայում ֆոտոսեսիայի ծառայության պատվեր
Պատվիրելով ֆոտոսեսիա մեր ստուդիայում ՝ բավականին հաջող ընտրություն եք կատարում, որի համար չեք ափսոսա, քանի որ մեր լուսանկարիչները կարող են արագ և պրոֆեսիոնալ կերպով ստեղծել բացառիկ պատկեր՝ ընդգծելով Ձեր հմայքը և բնական գեղեցկությունը:
Անգամ եթե Դուք երբևէ չեք ունեցել պրոֆեսիոնալ ֆոտոսեսիա, կարող եք վստահորեն այցելել մեր ստուդիա, որտեղ հանգիստ միջավայրում Ձեզ կսովորեցնեն ճիշտ կեցվածք ընդունել և միաժամանակ առավելագույնս էսթետիկական բավականություն ստանալ աշխատանքի ընթացքից: Իհարկե, մինչ ֆոտոնկարահանումն սկսելը մենք հաշվի ենք առնում Ձեր մտահաղացումներն ու ցանկությունները և օգնում ստեղծել իդեալական կերպար՝ իրականացնելով Ձեր ամենանրբին երևակայությունները:
Բացի դա, մեր ֆոտոստուդիան հարուստ է բեմիրերով (ռեկվիզիտներով), պրոֆեսիոնալ սարքավորումներով և անհրաժեշտ լուսային տեխնիկայով, որոնք կապահովեն ստեղծագործական աշխատանքի հաջող ընթացքը և որակյալ արդյունքը: Ընդունվում են նաև բոլոր տեսակի նորաձևության ամսագրերի և այլ հրատարակումների համար ֆոտոսեսիաների պատվերներ:
Ֆոտոնկարահանում Երևանում, գներ
Ստուդիայից բացի, իրականացնում ենք նաև բացօթյա ֆոտոսեսիաներ՝ Երևանի տեսարժան վայրերի ֆոնի վրա: Մեր ֆոտոծառայությունների գները կախված են աշխատանքի ծավալից և վայրից, պատվիրատուի ցանկություններից, ինչպես նաև նկարների մշակման բարդության մակարդակից: Չնայած նրան, որ պրոֆեսիոնալ ֆոտոսեսիան ոչ այնքան մատչելի ծառայություն է, այնուամենայնիվ, մենք փորձում ենք հավասարակշռություն պահպանել աշխատանքի որակի և գների միջև:
Եթե Ձեզ հետաքրքրեց մեր առաջարկը, կարող եք կապվել մեզ հետ հեռախոսով, օնլայն պատվեր ձևակերպել, կամ այցելել ___ հասցեով:
Համագործակցելով մեր ստուդիայի հետ՝ Դուք կրկին կբացահայտեք և այլ աչքերով կնայեք ինքներդ Ձեզ, ևս մեկ անգամ կգնահատեք պրոֆեսիոնալ լուսանկարչության գեղարվեստական արժեքը: