Գլխավոր / Ծառայություններ / Միջոցառումների կազմակերպում / Բանկետների կազմակերպում

Բանկետների կազմակերպում Երևանում, Հայաստանում

Մեր ընկերությունը մասնագիտացված է Երևանում և Հայաստանի շրջաններում բանկետների կազմակերպման ոլորտում, մենք կօգնենք կազմակերպել ցանկացած բիզնես և տոնական միջոցառում ամենաբարձր մակարդակով: Բանկետի վայրը և ձևավորումը պետք է տպավորիչ լինեն հյուրերի համար, այդ պատճառով այս միջոցառման կազմակերպումը պահանջում է մանրակրկիտ մոտեցում:

Ստուդիայի գործունեության երկար տարիների ընթացքում մենք բավականին մեծ փորձ ենք ձեռք բերել բանկետների և ֆուրշեթների կազմակերպման հարցում, և լավ գիտենք ձևավորման առանձնահատկությունները, որոնք բնորոշ են հարսանիքներին, տարեդարձերին, կորպորատիվ միջոցառումներին: Մեր մասնագետները կօգնեն ձեզ գտնել բանկետի համար մենյուի իդեալական տարբերակը, ինչպես նաև ստեղծել սպասվող տոնակաատարության տրամադրությունը:


Սպասարկման բարձր որակը, սրահի հարմարավետ և գեղագիտական ձևավորումը, ճաշակով սպասքավորված սեղանները կապահովեն բանկետի հաջողված լինելն ու հյուրերի տոնական տրամադրությունը: Ճաշատեսակների լայն ընտրությունը կգրավի ամենանրբաճաշակ գուրմաններին. միջոցառման ընթացքում կմատուցվեն տաք և սառը նախուտեստներ, մրգային կոմպոզիցիաներ, կանապե, ընտիր ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ և հրուշակեղեն:

Հարսանիքների, հոբելյաններիի կամ այլ մեծ իրադարձությունների նախապատրաստման ընթացքում բանկետների ձևավորման կարևորագույն բաղադրիչները համարվում են ծաղիկները, փուչիկները, բանկետային տեքստիլը՝ սփռոցները, սեղանի զարդարումը, բանտերը, ժապավենները և այլն: Որոշ դեպքերում հնարավոր է օգտագործել լուսային ձևավորում, մոմեր, արձանիկներ, ցուցապաստառներ: Բացի այդ, առանձին դեպքերում թամադայի, շոու ծրագրերի, երաժշտական ուղեկցության և այլ ծառայությունների անհրաժեշտություն է առաջանում:


Բանկետ Երևանում, գներ

Երևանում մեր տրամադրության տակ կան բարեկարգ բանկետային սրահներ և ռեստորաններ, որոնց ինտերիերն ու մթնոլորտը կբավարարեն նույնիսկ ամենախստապահանջ հաճախորդներին: Սակայն, ցանկության դեպքում մենք պատրաստ ենք տրամադրել նաև քեյթերինգային ծառայություններ. կարող ենք կազմակերպել արտագնա բանկետ կամ ֆուրշեթ հաճախորդի կողմից նշված վայրում:

Չնայած սպասարկման բարձր որակին՝ մենք երաշխավորում ենք բավականին մատչելի գներ: Մեզ մոտ քեյթերինգային ծառայություններ պատվիրելու համար անհրաժեշտ է մեր կայքում լրացնել առցանց դիմումի ձևը կամ զանգահարել՝ +374 60 43 73 24, +374 91 43 73 24, +374 93 43 73 24 հեռախոսահամարով:

Copyright © 2020     KH Poduction LLC  Developed by IT Manager LLC