Գլխավոր / Ծառայություններ / Վիդեոնկարահանում / Հարսանեկան վիդեոնկարահանում

Հարսանեկան վիդեոնկարահանում Հայաստանում, Երևանում

«Քեյ Էյջ փրոդաքշն» ստուդիան իրականացնում է հարսանեկան վիդեո և ֆոտոնկարահանում Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում: Հայկական հարսանիքը մեծ և աղմկոտ տոն է, որտեղ միահյուսվում են հին և նոր հայկական սովորույթներն ու ավանդույթները: Հարսանեկան վիդեոնկարահանումը բավականին պատասխանատու աշխատանք է, քանի որ հարսանիքը մարդու կյանքի ամենանշանակալի և երջանիկ պահերից մեկն է, որը յուրաքանչյուրը ցանկանում է անմահացնել հարսանեկան վիդեոֆիլմում:

Հարսանեկան վիդեոնկարահանումը կարելի է անվանել վիդեոօպերատորի հեղինակային աշխատանքը, քանի որ այս աշխատանքը նրանից պահանջում է պրոֆեսիոնալիզմ, եզակի փորձ, տեխնիկական հմտություններ, որոնց շնորհիվ հարսանեկան արարողությունը կարելի է անմահացնել որպես հետաքրքրական ավարտուն ֆիլմ: Մեր վիդեոօպերատորը կնկարահանի ամենահաճելի պահերը, որոնք Դուք կցանկանաք դիտել նորից ու նորից՝ ամեն անգամ վերապրելով բոլոր հույզերն ու զգացողությունները:

Հարսանեկան վիդեոնկարահանումը կարելի է իրականացնել տարբեր գեղարվեստական ոճերով, կիրառելով անհրաժեշտ ատրիբուտները և հարսանեկան դիզայնի առարկաները, քանի որ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մանրամասնություններին, որոնցից էլ մեծ մասամբ կախված է աշխատանքի վերջնական հաջողությունը: Հարսանեկան նկարահանման ժամանակ հաշվի են առնվում նաև Ձեր ցանկությունները. մենք պատրաստ ենք ստեղծել անհատական սցենար Ձեզ համար: Մեր կայքում կարող եք ծանոթանալ որոշ պատրաստի աշխատանքների օրինակների հետ:



Ավելին

Տեսանյութեր

Copyright © 2020     KH Poduction LLC  Developed by IT Manager LLC